Վտանգավոր բեռներ են համարվում հատուկ անվտանգության միջոցների կիրառում պահանջող նյութերը. դրանք են` բարձր վտանգ ունեցող, ֆիզիկաքիմիական ՀՍՏ 19433-88 հատկություններով օժտված հետևյալ նյութերը.

 

Վտանգավոր բեռների դասակարգեր

Ամեն դասակարգի վտանգավեր բեռները` համապատասխան իրենց ֆիզիկաքիմիական հատկանիշների, վտանգավորության աստիճանի և տեսակների բաժանվում են ենթակարգերի, դասակարգերի և խմբերի, ըստ ՀՍՏ 19433-88, տարբերակվում են`

 

1. Դաս

1 - պայթուցիկ նյութեր, որոնք իրենց հատկանիշներով կարող են պայթել, հրդեհ առաջացնել, ինչպես նաև պայթուցիկ հեղուկներ և նյութեր պարունակող սարքավորումներ, որոնք նախատեսված են պիրոտեխնիկ ազդեցության ստացման համար:

 

ենթակարգ 1.1 -  պայթունավտանգ պայթուցիկ և պիրոտեխնիկնյութեր կամ արտադրանքներ, որոնք ունեն զանգվածային հրդեհի վտանգ, երբ պայթյունը միանգամից ոչնչացնում է ամբողջ բեռը:

 

ենթակարգ 1.2- պայթուցիկ և պիրոտեխնիկ նյութեր կամ արտադրանքներ, որոնք մասսայականորեն չեն պայթում

 

ենթակարգ 1.3 - պայթուցիկ և պիրոտեխնիկ նյութեր կամ արտադրանքներ, որոնք հրդեհի վտանգ են ներկայացնում փոքր պայթունի դեպքում կամ անգամ առանց դրա:

 

ենթակարգ 1.4 - պայթուցիկ և պիրոտեխնիկ նյութեր կամ արտադրանքներ, որոնք փոխադրման ժամանակ սակավ վտանգ են ներկայացնում պայթունի համար ինքնուրույն բռնկցման դեպքում և չեն վնասում սարքերն ու փաթեթները:

 

ենթակարգ 1.5 - զանգվածային պայթունավտանգ նյութեր, որոնք քիչ  զգայուն են և փոխադրման ընթացքում դրանց բռնկումից քիչ հավանական է պայթյունի առաջացումը:

 

ենթակարգ 1.6 - Արտադրանքներ, նյութեր, որոնք պարունակում են բացառապես ոչ պայթուցիկ նյութեր, պայթունի վտանգ գրեթե չեն ներկայացնում, զանգվածային պայթյուն չեն առաջացնում:

 

 

2. ԴԱՍ

 

 

2 – սառեցմամբ հեղուկացված սեղմված գազեր և որոնք լուծված են ճնշման տակ և համապատասխանում են հետևյալ պահանջներից գոնե մեկին.

•  50C –ի դեպքում գոլորշիների (3 кгс/смЧЗОО кПа)-ից ավելի կամ հավասար բացարձակ ճնշում

•  50C –ից ցածր կրիտիկական ջերմաստիճան:

 

 Ըստ ֆիզիկական վիճակի գազերը բաժանվում են`

  • Սեղմված գազեր, որոնց ջերմաստիճանը 10С- –ից ցածր է,

  • Հեղուկ գազեր, որոնք ունեն 10C-ին հավասար կամ բարձր ջերմաստիճան, բայց ոչ ավելի 70 C- ից,

  • Հեղուկ գազեր, որոնց կրիտիկական ջերմաստիճանը բարձր է կամ հավասր 70C-ի,

  • ճնշման տակ լուծված,

  • Սառեցմամբ հեղուկացված,

  • Հատուկ միջոցների ազդեցության տակ ընկնող աէրոզոլներ և սեղմված գազեր:

Գազերը իրենց բաղադրությամբ նշվում են հատուկ տառերով և լինում են`

         A — հեղձուցիչ

         O — oքսիդացնող

         F — դյուրավառ

         T — թունավոր

         TF — թունավոր, դյուրավառ

         TC — թունավոր, քայքայիչ

         TO —  թունավոր,օքսիդացնող

         TFC —  թունավոր, դյուրավառ, քայքայիչ

         TOC — թունավոր, օքսիդացնող, քայքայիչ

 

 

Ենթակարգեր

 

  • ենթակարգ 2.1 - չհրկիզվող գազեր

  • ենթակարգ 2.2 - չհրկիզվող թունավոր գազեր

  • ենթակարգ 2.3 - դժվար հրկիզվող գազեր

  • ենթակարգ 2.4 - հեշտ հրկիզվող թունավոր գազեր

  • ենթակարգ 2.5 - քիմիապես անկայուն գազեր

  • ենթակարգ 2.6 - քիմիապես անկայուն, թունավոր գազեր

 

Դյուրավառ գազեր:

Նշան (կրակ): սև կամ սպիտակ.

 Հիմնագույն: կարմիր, 2 թվանշանը ներքևի անկյունում

 

 

 

 

Ոչ դյուրավառ, ոչ թունավոր գազեր:

 Նշան (գազային բալոն): սև կամ սպիտակ.

Հիմնագույն: կանաչ, 2 թվանշանը ներքևի անկյունում

 

 

                                   Թունավոր գազեր:

 

3. ԴԱՍ

3 - դյուրավառ  հեղուկներ, հեղուկների խառնուրդներ, ինչպես նաև, լուծույթում կամ սուսպենզիաներում պինդ նյութեր պարունակող հեղուկներ, որոնք անջատում են դյուրավառ գոլորշիներ, որոնք ունեն փակ հալոցում բռնկման 61C և ցածր ջերմաստիճան  :

ենթակարգ 3.1 - դյուրավառ հեղուկներ բռնկման ցածր ջերմաստիճանով և հեղուկներ, որոնց բռնկման ջերմաստիճանը փակ հալամանում ցածր է -18C, կամ որոնք ունեն բռնկման ջերմաստիճան բացի դյուրավառությունից այլ վտանգավոր հատկությունների հետ համադրման արդյունքում:

ենթակարգ 3.2 - Միջին բռնկման ջերմաստիճանով դյուրավառ հեղուկներ՝փակ հալամանում -18C-ից մինչև +23C է բռնկման ջերմաստիճանով:

ենթակարգ 3.3 - բռնկման բարձր ջերմաստիճանով դյուրավառ հեղուկներ, որոնց բռնկման ջերմաստիճանը փակ հալամանում 23C-ից 61C է:

 

 

Դյուրավառ հեղուկներ:

Նշան: սև կամ սպիտակ,

Հիմնագույն: կարմիր,

3 թվանշանը ներքևի անկյունում

 

 

 

 

 4 ԴԱՍ

4 - դյուրավառ նյութեր (բացի որպես պայթյունավտանգ դասակարգվածներից) որոնք տեղափոխման ժամանակ ընդունակ են հեշտ վառվել ներքին բռնկման աղբյուրներից`շփման, խոնավության կլանման, ինքնաբուխ քիմիական ռեակցիաների, ինչպես նաև տաքանալու հետևանքով:

 

ենթակարգ 4.1 - դյուրավառ պինդ նյութեր, որոնք ընդունակ են հեշտ բռնկվել և ակտիվորեն այրվել բռնկման արտաքին աղբյուրների կարճատև ներգործության արդյունքում (կայծի,կրակի կամ շփման):

 

 

Դյուրավառ պինդ նյութեր:

Նշան (կրակ): սև

Հիմնագույն: սպիտակ, յոթ ուղղահայաց կարմիր գծերով;

4 թվանշանը ներքևի անկյունում:

Լրացուցիչ տեղեկացում  ենթակարգի մասին

Պինդ դյուրավառ, պայթուցիկ նյութերը այն նյութերն են, որոնք խոնավեցված են ջրով կամ այլ լուծույթներով, պայթուցիկության աստիճանը նվազեցնելու համար: Ինքնառեակտիվ նյութերը հանդիսանում են ջերմաանկայուն, որոնք ընդունակ են ենթարկվել ուժգին էկզոթերմիկ տարալուծման նույնիսկ առանց թթվածնի (օդի). Նման ինքնառեակտիվ նյութերը ենթակա են տեղափոխման, ջերմաստիճանը կարգավորվող պայմաններում:Անվտանգության պահպանման համար Ինքնառեակտիվ նյութերը խառնում են խտությունը թուլացնող լուծույթներով:

 

 

ենթակարգ 4.2 - դյուրավառ նյութեր, որոնք տեղափոխման սովորական պայմաններում կարող են ինքնուրույն տաքանալ և բռնկվել:Այս նյութերը ընդունակ են բռնկման թթվածնի հետ շփման մեջ մտնելով:

Դյուրավառ նյութեր:

Նշան (կրակ): սև

 Հիմնագույն: կարմիր ներքևում, սպիտակ վերևում;

 4 թվանշանը ներքևի անկյունում

 

Լրացուցիչ տեղեկացում  ենթակարգի մասին

Ինքնաբռնկումը առաջանում է այն դեպքում, երբ ջերմագոյացման արագությունը գերազանցում է ջերմակորստին և ջերմաստիճանը հասնում է բռնկման ջերմաստիճանի:

 

ենթակարգ 4.3 - Նյութեր, որոնք ջրի հետ շփման ժամանակ արտադրում են բռնկվող գազեր:

 

Նշան (կրակ): սև կամ սպիտակ:

 Հիմնագույն: կապույտ, 4 թվանշանը ներքևի անկյունում

 

 

5. ԴԱՍ

5 - Օքսիդացնող նյութեր և օրգանական պերօքսիդներ, որոնք ընդունակ են հեշտությամբ անջատել թթվածին, նպաստել այրմանը, ինչպես նաև համապատասխան պայմաններում, կամ այլ նյութերի հետ խառնուրդի դեպքում կարող են հանգեցնել ինքնայրման և պայթյունի:

  

ենթակարգ 5.1 - Օքսիդացնող նյութեր, որոնք ինքնաբերաբար այվող չեն, բայց նպաստում են այլ նյութերի բռնկմանը, և այրման ժամանակ անջատում են թթվածին, ինչի հետևանքով էլ մեծացնում են կրակի ինտենսիվությունը:

Նշան (կրակ շրջագծով): սև

Հիմնագույն: դեղին, 5.1 թվանշանը ներքևի անկյունում

 

 

ենթակարգ 5.2 - Օրգանական պերօքսիդներ, որոնք մեծամասամբ այրվող են, կարող են հանդես գալ որպես օքսիդացնող նյութեր և վտանգավոր կերպով փոխազդել այլ նյութերի հետ: Դրանցից շատերը հեշտ վառվում են և զգայուն են հարվածի և շփման նկատմամբ:

 

Նշան (կրակ շրջագծով): սև

Հիմնագույն: դեղին, 5.2 թվանշանը ներքևի անկյունում

 

Լրացուցիչ տեղեկացում  ենթակարգի մասին

Օրգանական պերօքսիդները հակված են էկզոթերմիկ տարալուծման նորմալ և բարձր ջերմաստիճանի ժամանակ: Տարալուծումը կարող է սկսվել այլ խառնուրդների հետ շփման մեջ մտնելուց կամ հարվածի դեպքում: Տարալուծման արագությունը կախված է օրգանական պերօքսիդի բաղադրությունից: Տարալուծումը կարող է հանգեցնել թունավոր և դյուրավառ գազերի արտանետմանը: Օրգանական պերօքսիդներից մի քանիսը հակված են տարալուծման արդյունքում առաջացնել պայթյուն, հատկապես փակ տարածության պայմաններում: Օրգանիկ պերօքսիդները բաժանվում են յոթ վտանգավորության աստիճանի:

 

6. ԴԱՍ

6 - Թունավոր և վարակիչ նյութեր, որոնք օրգանիզմի ներսում հայտնվելու, կամ մաշկի և արցունքագեղձի հետ շփման արդյունքում ընդունակ են հանգեցնել թունավորման հիվանդության կամ մահվան

 

ենթակարգ 6.1 - Թունավոր (տոկսիկային) նյութեր, որոնք ընդունակ են հանգեցնել թունավորման շնչելու ժամանակ (գոլորշի, փոշի), օրգանիզմի ներսում հայտնվելու, կամ մաշկի հետ շփման արդյունքում:

Նշան (գանգ, խաչված ոսկռերով) սև

Հիմնագույն: սպիտակ, 6 թվանշանը ներքևի անկյունում

 

Լրացուցիչ տեղեկացում  ենթակարգի մասին

Փաթեթավորման խումբ  I: ուժեղ թունավոր նյութեր

Փաթեթավորման խումբ II: թունավոր

Փաթեթավորմանխումբ III: թույլթունավորնյութեր

 

ենթակարգ 6.2 - Հիվանդությունների հանգեցնող միկրոօրգանիզմներ պարունակող նյութեր, որոնք վտանգավոր են մարդկանց և կենդանիների համար:

 

Նշանի ներքևի անկյունում կարող են լինել զգուշացումներ «Ինֆեկցիոն նյութեր» և « Վնասվածքի կամ արտահոսման դեպքում տեղեկացնել Առողջապահական մարմիններին»:

Նշան (երեք կիսալուսին շրջագծի վրա), սև

Հիմնագույն: սպիտակ, 6 թվանշանը ներքևի անկյունում

 

Լրացուցիչ տեղեկացում  ենթակարգի մասին

 

Կախված ռիսկային աստիճանից յուրաքանչյուր խմբի համար օգտագործում են հետևյալ չափանիշները.

Խումբ 4: Ախտածին (պաթոգեն) օրգանիզմներ, որոնք հարուցիչ են հանդիսանում մարդկանց և կենդանիների համար, փոխանցվում են մեկից մյուսին և չունեն բուժման և նախապահպանության (պրոֆիլակտիկ) լուծումներ:

 Խումբ 3: Ախտածին (պաթոգեն) օրգանիզմներ, որոնք հարուցիչ են հանդիսանում մարդկանց և կենդանիների համար, չեն փոխանցվում  մեկից մյուսին և ունեն բուժման և նախապահպանության (պրոֆիլակտիկ) լուծումներ:

 Խումբ 2: Ախտածին (պաթոգեն) օրգանիզմներ, որոնք հարուցիչ են հանդիսանում մարդկանց և կենդանիների համար, բայց լուրջ վտանգ չեն ներկայացնում, սակայն կարող են հարուցել սուր ինֆեկցիոն հիվանդություններ: ՈԻնեն բուժման և նախապահպանության (պրոֆիլակտիկ) լուծումներ:

 

 

7. ԴԱՍ

 

7 - Ռադիոակտիվ նյութեր ավելի քան 70 кБк/кг (2 нКи/г) տեսակարար ակտիվությամբ:

Խումբ  I – Սպիտակ նշան (երեքնուկ): սև

 Հիմնագույն: սպիտակ, 7 թվանշանը ներքևի անկյունում

Տեքստ (պարտադիր): սև, նշանիներքևիմասում «ՌԱԴԻՈԱԿՏԻՎ», «ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ…», «ԱԿՏԻՎՈԻԹՅՈՒՆ…» : «ՌԱԴԻՈԱԿՏԻՎ» բառից հետո պետք է հետևի մեկ կարմիր ուղղահայաց գիծ:

 

Խումբ  II – Դեղին նշան (երեքնուկ): սև

 Հիմնագույն: վերևի մասում — դեղին, սպիտակ եզրանախշով: Ներքևի մասում — սպիտակ: 7 թվանշանը ներքևի անկյունում:

Տեքստ (պարտադիր): սև, նշանիներքևիմասում «ՌԱԴԻՈԱԿՏԻՎ», «ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ…», «ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ…» Սևուղղանկյանմեջ  «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆԻՆԴԵՔՍ»: «ՌԱԴԻՈԱԿՏԻՎ» բառիցհետոպետքէհետևեներկու  կարմիրուղղահայացգծեր:

 

Խումբ III - Դեղին նշան (երեքնուկ): սև

Հիմնագույն: վերևի մասում — դեղին,սպիտակ եզրանախշով: Ներքևի մասում — սպիտակ: 7 թվանշանը ներքևի անկյունում

Տեքստ (պարտադիր): սև, նշանի ներքևի մասում «ՌԱԴԻՈԱԿՏԻՎ», «ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ…», «ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ…»: Սև ուղղանկյան մեջ «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԻՆԴԵՔՍ»:

 «ՌԱԴԻՈԱԿՏԻՎ» բառից հետո պետք է հետևեն երեք կարմիր ուղղահայաց գիծ: 

 

7-րդ դասի մասնատվող  նյութեր:

Հիմնագույն : սպիտակ

Տեքստ (պարտադիր): սևով նշանի վերևի մասում  «ՄԱՍՆԱՏՎՈՂ ՆՅՈՒԹԵՐ»: Սև ուղղանկյան մեջ  նշանի ներքևում  «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍ ԸՍՏ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ»: 7 թվանշանը ներքևի անկյունում:

8 ԴԱՍ

8 - կոռոզիոն նյութեր, որոնք հանգեցնում են մաշկի, արցունքագեղձի և շնչուղիների վնասման, մետաղների կոռոզիայի, տրանսպորտային միջոցների, կառույցների և բեռների վնասման, ինչպես նաև օրգանական և որոշ քիմիական նյութերի հետ փոխազդեցության արդյունքում կարող են հանգեցնել հրդեհների,:

  • ենթակարգ 8.1 - թթուներ

  • ենթակարգ 8.2 - ալկալիներ

  • ենթակարգ 8.3 - տարբեր այրող և կոռոզիոն նյութեր

                                 

 Լրացուցիչ տեղեկացում  ենթակարգի մասին

 8-րդ դասին պատկանող նյութերը բաժանվում են երեք մասի,որոնց համար       նախատեսված են փաթեթավորման խմբեր` տեղափոխման ժամանակ:

Փաթեթավորման խումբ I: ուժեղ քայքայիչ նյութեր

Փաթեթավորման խումբ II: քայքայիչ նյութեր

Փաթեթավորման խումբ III: թույլ քայքայիչ նյութեր

Նշան (երկու սրվակներից դուրս լցվող հեղուկներ, ձեռքի կամ մետաղի վնասումով):  սև.

Հիմնագույն: սպիտակ վերևի մասում, ներքևի մասում սև, սպիտակ եզրանախշով:

8 թվանշանըներքևիանկյունում

9. ԴԱՍ

9 - Տեղափոխման ժամանակ համեմատաբար ցածր վտանգ ներկայացնող նյութեր, որոնք չեն դասվում վերոհիշյալ որևէ դասի մեջ, բայց պահանջում են իրենց նկատմամբ կիրառել սահմանված կանոններ տեղափոխման և պահպանման ժամանակ:

  • ենթակարգ 9.1 - Պինդ և հեղուկ վառվող նյութեր, որոնք իրենց հատկություններով չեն դասվում 3-րդ և 4-րդ դասին, բայց որոշակի պայմաններում կարող են լինել հրդեհավտանգ (վառվող հեղուկներ, որոնց բռնկման ջերմաստիճանը փակ ամանում +61C-ից մինչև +100C է, մանրաթելեր և համանման այլ նյութեր):

  • ենթակարգ 9.2 - Նյութեր, որոնք որոշակի պայմաններում դառնում են այրող և կոռոզիոն:

 

 

 Լրացուցիչ տեղեկացում  ենթակարգի մասին

9-րդ դասին պատկանող նյութերի տեղափոխման համար նախատեսված են հետևյալ փաթեթավորման խմբերը:

Փաթեթավորման խումբ II: նյութեր, վտանգավորության միջին աստիճանով

Փաթեթավորման խումբ III: նյութեր, վտանգավորության ցածր աստիճանով

Այս նյութերի տեղափոխման ժամանակ (հեղուկ/առանց տարայի) տեղափոխող տրանսպորտային միջոցի կողային երկու մասերում և ետնամասում պետք է առկա լինի այս տարբերանշանը:

 

 

 

Հատուկ կոնտեյներային և ցիստերային տեսակի փոխադրամիջոցի համար նախատեսված է այս տարբերանշանը, որը պետք է առկա լինի երկու կողային և ճակատային մասերում:

Նշան (յոթ ուղղահայաց գիծ վերնամասում): սև.

Հիմնագույն: սպիտակ, գծանշված 9 թվանշանըներքևիանկյունում: